Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օլիգարխները գործադուլ են հայտարարել

Օլիգարխները գործադուլ են հայտարարել
24.04.2018 | 19:12

Մինչ Սերժ Սարգսյանին միակ ու անփոխարինելի համարողների շարքերը կտրուկ նոսրանում են, վերջիններս սկսում են նոր տերեր փնտրել, Սարգսյանի հենարան դարձած օլիգարխները նրա հրաժարականից հետո անցել են «հատուկ ռեժիմի»: Նրանք սկսել են ընդդիմության գործելաոճով առաջ շարժվել, այսինքն՝ գործադուլ են հայտարարել: Սա կարելի է ավելի շուտ ասել փախուստ իրականությունից, մինչև կհասկանան` ով է լինելու երկրի առաջին դեմքը և ումից են երաշխիքներ ստանալու:


Հետաքրքիր էր տեսնել, թե երեկ ողջ մայրաքաղաքի տոնախմբության ֆոնին ինչպես արագ մարեցին մեծահարուստ Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» առևտրի կենտրոնի լույսերը (սկզբում լոգոյի լուսավորումն անհետացավ, ապա նաև շենքում աշխատանքը դադարեց): Նրա հետ «գործադուլ» սկսեց նաև Սամվել Ալեքսանյանը, այսօր այդ առևտրի կենտրոնում գործող «Երևան սիթին» չի աշխատում:


Սակայն իրավիճակը կարծես շտկվում է, որովհետև Կարեն Կարապետյանը, վարչապետի լիազորությունները ժամանակավոր ստանձնելով, ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելուց հետո հանդիպել է նաև Հայաստանի բիզնեսի «ուժայինին»՝ Սամվել Կարապետյանին, հավանաբար նրա բիզնեսի համար առայժմ երաշխիքներ ստեղծելու նպատակով: Կարելի է ակնկալել, որ վաղը «Ռիո»-ն կբացվի, իսկ թե Սամվել Ալեքսանյանի սիթին ինչ ճակատագրի կարժանանա, առայժմ պարզ չէ: Պարզ չէ այնքանով, որ դեռ պաշտոնապես որևէ հանդիպում այս օլիգարխի հետ Կարեն Կարապետյանը չի ունեցել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ